Միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը

Միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը

Արարատի տարածաշրջանի Մրգավետ և Մխչյան գյուղերի կիրակնօրյա դպրոցների աշակերտները իրենց անմոռանալի և հուզիչ ելույթով ցնցեցին ներկաների հոգիները: Անդառնալի կորուստի, անուրանալի հավատի և իրենց չտեսած Հայրենի Երկրի բանաստեղծական, քնարական անդրադարձումն ուղեկցվում էր շվիի նվագակցությամբ ազգագրական և հայրենասիրական երգերի անզուգական կատարումներով: Հատուկ գնահատանքի է արժանի ցերեկույթի կազմակերիպիչներ Քրիստոնեական դաստիարակության ուսուցչուհի տիկին Քրիստինե Հարությունյանի ջանքերը: Երգչախմբային համարների պրոֆեսիոնալ միահամուռ ու խրոխտ կատարումները Սբ. Հովհաննես եկեղեցու երգչախմբի խմբավար Ալվարդ Բադալյանի սիրահոժար պատրաստակամության արդյունքն էր, ում շնորհիվ կիրակնօրայաների բոլոր աշակերտների շուրթերից աղոթքի, կարոտի և պայքարի երգերը հուզեցին հավաքվածներին: Ավարտին հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Նուրիջանյանի գովեստը, հորդորն ու օրհնությունը ամբողջացրին օրը Տերունական և «Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի» միաբերան աղոթքով:


Հեղինակ՝ Հասմիկ Նալբանդյան

  • 2015-04-29
×