Օծվեց ս. Աննա եկեղեցին

Օծվեց ս. Աննա եկեղեցին

Ապրիլի 30-ին հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի տեղի ունեցավ Երևանի Կաթողիկե ս. Աստվածածին եկեղեցուն հարակից ս. Աննա նորակառույց եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը:


Աղոթքների ընթերցումից հետո խորան բարձրացվեց Սրբալույս Մյուռոնը, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց եկեղեցու Ս. Սեղանի օծումը: Խորանի սյուների օծումը կատարեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

  • 2015-04-30
×