Մայիսի 3-ին՝ Երևման ս.Խաչի տոնի առթիվ, ԱՀԹ Զորավոր ս.Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միությունը եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Գրիգոր քահանա Գրիգորյանի և երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տ.Զգոն քահանա Աբրահամյանի գլխավորությամբ ուխտի մեկնեց Սաղմոսավանք և Բյուրականի ս. Հովհաննես եկեղեցի: Ս. Հովհաննես եկեղեցում ուխտավորները մասնակցեցին երեկոյան ժամերգությանը:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, «Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնի հիմնադիր Ստեփան Ռոստոմյանի հրավերով ուխտավորներն այցելեցին «Բյուրական» արվեստի ակադեմիա: Նրանք շրջեցին ակադեմիայում, զրուցեցին կոմպոզիտորի հետ: Վերջինիս հետ ուխտավորները եղան նաև անանուն սրբի մատուռում: