Կիրակնօրյա դպրոցի սաները բեմադրեցին «Մեծահարուստի և աղքատ Ղազարոսի» առակը

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Կիրակնօրյա դպրոցի սաները բեմադրեցին «Մեծահարուստի և աղքատ Ղազարոսի» առակը

Կիրակնօրյա դպրոցի սաները բեմադրեցին «Մեծահարուստի և աղքատ Ղազարոսի» առակը

ԱՀԹ ս. Երրորդություն եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները ս. պատարագի ավարտին հավատացյալների հետ վերհիշեցին ավետարանական «Մեծահարուստի և աղքատ Ղազարոսի» առակը: Ոգևորված բեմականացմամբ՝ համեմված երեխաների խմբերգերով, մեներգերով, նույնիսկ պարերով, ներկաները հաղորդ դարձան ժամանակի բարքերին, սովորույթներին և կենցաղին: Կարծես սեփական համոզմունքի վճռականությամբ աշակերտները հորդորում էին լինել բարյացկամ, հոգատար ուրիշի հոգսերի և կարիքների նկատմամբ, շնորհակալ՝ ընկերոջ և օտարի օգնությանը:


Ավարտին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եսայի քահանա Արթենյանն ասաց. «Եթե երեխաներն են՝ նրանց ասելիքը հաջողված է մեզ փոխանցելիքի առումով: Բոլորդ էլ կփաստեք, որ երեխաների շուրթերով փոխանցված վկայությունը, պատգամը, ավետիսը քարոզ է՝ շատ ավելի համոզիչ և շատ ավելի ապրված, քան մեր՝ մեծահասակներիս պարագային: Նրանց համար Ղազարոսը, նրա օրինակը և բուն պատմությունը, ինչպես նաև Քրիստոսի հարության ավետիսը անցյալի մի իրողություն չէ: Երեխաները իրենց կյանքում և կիրակնօրյայի միջոցով վերապրում են այս ճշմարտություններն ու այս իրողությունները: Մենք մեր երեխաներից սովորելիք ունենք, նրանք կիրակնօրյայում սովորածը ընտանիք փոխանցող մեծագույ քարոզիչներն են»:


Գոհունակության և գովեստի արժանացան հատկապես կիրակնօրյայի ուսուցիչները, ովքեր ոչ միայն գիտելիք փոխանցելու, այլ սեփական օրինակով ոգևորում են փոքրիկներին:

 

Հասմիկ Նալբանդյան

  • 2015-05-06
×