Մայիսի 8-ին Շուշիի ազատագրման տարեդարձի առթիվ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ և ՀՀ ՊՆ աջակցությամբ թեմի երիտասարդները ուխտի գնացին Արցախ:
Եռօրյա ուխտագնացության ընթացքում երիտասարդները հոգևոր ու ազգային երգերի համերգային ծրագրով այցելեցին Շուշիի, Մարտակերտի և Ստեփանակերտի զորամասեր: Ելույթ ունեցան ԱՀԹ «Ծաղկազարդ», «Արարատ» երգչախմբերը և «Վարք հայոց» ավանդական երգի պարի խումբը:
ԼՂՀ ՊԲ N զորամասում ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող, առաջնորդանիստ ս.Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը պարգևատրվեց պատվոգրով՝ բանակ- հասարակություն սերտ կապերի համագործակցության համար:
Նույն զորամասում պատվոգրի արժանացան նաև «Ծաղկազարդ» համախումբը և նրա գեղ. ղեկավար Լիլիթ Գրիգորյանը համերգային ծրագիր ներկայացնելու և անձնակազմի բարոյահոգեբանական ոգին բարձրացնելու համար:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին