Զորավոր Ավետարանը կբերվի Զորավոր ս. Աստվածածին եկեղեցի
Զորավոր Ավետարանը կբերվի Զորավոր ս. Աստվածածին եկեղեցի
Մայիսի 14-ին՝ 10:00-ին, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանից Զորավոր ս. Աստվածածին եկեղեցի կբերվի Զորավոր Ավետարանը: Այն եկեղեցում կլինի մինչև 18:00:
Ժամը 11:00-ին կմատուցվի ս. պատարագ: Հավարտ ս. պատարագի համայնքի անդամները մատաղ կհյուրասիրեն:
Մայիսի 14-ը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբերից Մովսես Տաթևացի կաթողիկոսի մահվան հիշատակի օրն է: Այդ առթիվ արդեն երրորդ անգամ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ եկեղեցի է բերվում Զորավոր Ավետարանը: Դրա հետ կապված բազմաթիվ հրաշքների ու բժշկությունների հիշատակություններ կան: Եվ հենց այդ պատճառով ոչ միայն Ավետարանն, այլև եկեղեցին, որտեղ այն պահվել է երկար տարներ, մարդիկ կոչել են Զորավոր:
Այս տարի Ս. Մովսես Տաթևացու մահվան հիշատակության օրը համընկել է Համբարձման տոնի հետ: