Մայիսի 16-ին Թանգարանային գիշեր ծրագրի շրջանակում ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տ. Պարթև քահանա Մուրադյանը և հոգևոր սպասավոր Միքայել սարկավագ Կարապետյանն այցելեցին Երևանի Բնության թանգարան, որտեղ կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով: Տեր հայրը ներկաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի հայրական օրհնությունները և, խոսելով միջոցառման մասին, մասնավորապես ասաց. «Թող Աստված օրհնի ձեր ազգանվեր գործը, որովհետև այն ինչ անում եք ազգի համար անում եք նաև եկեղեցու համար: Դարեր շարունակ ազգը և եկեղեցին մի են: Ուստի շենացնելով մեր ազգը՝ մենք շենացնում ենք մեր եկեղեցին: Հիշելով Մեծ եղեռնի անմեղ նահատակներին՝ խնդրենք նրանց բարեխոսությունը մեր ազգի և մեր Եկեղեցու զավակաց համար»:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին