Մայիսի 16-ին ԱՀԹ Դավիթաշենի ս.Նահատակաց եկեղեցու երիտասարդաց միությունը հոգևոր հովիվ Տ.Խորեն քահանա Մարուքյանի գլխավորությամբ ինտելեկտուալ փառատոն էր կազմակերպել Ա. Նավասարդյանի անվան հ.196 հիմնական դպրոցում, որին մասնակցում էր 8 թիմ Դավիթաշեն վարչական շրջանի բոլոր դպրոցներից:
Փառատոնի հաղթող ճանաչվեց հ.193 դպրոցի «Անմոռուկ» թիմը, երկրորդ տեղը զբաղեցրեց «Նիգ» թիմը հ. 193 դպրոցից, իսկ երրորդ տեղում էր «Մենուա» թիմը հ.192 դպրոցից:
Հաղթող թիմերը թեմի կողմից պարգևատրվեցին փոխանցիկ գավաթով, աղոթագրքերով ու պատվոգրերով:
Ս. Նահատակաց եկեղեցու երիտասարդաց միությունը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ և աջակցությամբ արդեն 5-րդ անգամ տարին մեկ անգամ Դավիթաշեն վարչական շրջանի դպրոցների միջև կազմակերպում է այս փառատոնը: Նպատակն է մատաղ սերնդին քրիստոնեական արժեքներ փոխանցելը:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին