Միակը, ով միշտ հավատարիմ կմնա

Միակը, ով միշտ հավատարիմ կմնա

- Նա հավատարիմ է իր էությամբ - «Հավատարիմ է Աստված, որի կողմից կանչվեցիք հաղորդակից դառնալու իր Որդուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին» (Ա Կրնթ. 1:9)։

 

- Նա հավատարիմ է Իր մարդեղացմամբ - «Ուստի պետք էր, որ նա ամեն ինչով եղբայրներին նմանվեր, որպեսզի լիներ ողորմած և հավատարիմ քահանայապետ Աստծու առաջ իր ծառայության մեջ՝ քավելու ժողովրդի մեղքերը» (Եբր. 2:17)։

- Նա հավատարիմ է՝ պահելու իր խոստումները - «Ամուր պահենք աներեր հույսի դավանությունը, քանի որ հավատարիմ է նա, ով խոստացավ» (Եբր. 10:23)։

 

- Նա հավատարիմ է մեր փորձությունների մեջ - «Ուստի նրանք, որ չարչարվում են ըստ Աստծու կամքի, բարեգործություն անելով՝ իրենց հոգիները թող հանձնեն հավատարիմ Ստեղծողին» (Ա Պետ. 4:19)։

 

- «Իսկ եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ է նա և արդար՝ մեր մեղքերը մեզ ներելու և մաքրելու համար մեզ ամեն անիրավությունից» (Ա Հովհ. 1:9)։

 

- Նա հավատարիմ է՝ պաշտպանելու մեզ չարից - «Բայց Տերը հավատարիմ է. նա կզորացնի ձեզ ու կպահի չարից» (Բ Թսղ. 3:3)։

 

Նա հավատարիմ է, եթե անգամ մենք հավատարիմ չմնանք - «Եթե հավատարիմ չմնանք, նա հավատարիմ է մնում, որովհետև ինքն իրեն ուրանալ չի կարող» (Բ Տիմ. 2:13)։

 

Այսու, քրիստոնեական մեր հույսը ոչ թե պարզ լավատեսություն է, այլ կատարյալ վստահություն՝ հիմնված Աստծո հավատարմության վրա։ Կյանքի բոլոր իրավիճակների մեջ և հանգամանքներում կարող ենք ապավինել Նրան և ներքին խաղաղություն ունենալ, որովհետև Աստված հավատարիմ է։

 

Իսկ, թե ո՞ր ճանապարհը կնտրենք մենք, այդ էլ կլինի մեր գիտակցված ընտրությունը, որովհետև, Տերը մեզ տալիս է ընտրության հնարավորություն: Ուստի քննենք մեր սրտերը ու պարզենք՝ որն է լինելու ապագայի մեր ընտրությունը:

  • 2022-05-07
×