Մայիսի 18-ը զոհված ազատամարտիկների հիշատակի օրն է

Մայիսի 18-ը զոհված ազատամարտիկների հիշատակի օրն է

Մայիսի 18-ին Վեդի քաղաքի պանթեոնում, ուր հանգչում են  Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների աճյունները, ԱՀԹ Վեդու ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հովհակիմ քահանա Հարությունյանը կատարեց հոգեհանգստյան կարգ:  

 

Վեդու ավագ դպրոցի սաները հիշատակի միջոցառում էին կազմակերպել: Հնչեցին զոհված ազատամարտիկների անմահ հիշատակին ձոնված խոսքեր:    

                                      

23 տարի առաջ ` մայիսի 18-ին, Երասխավանի բարձրունքներում արյունոտ մարտեր ծավալվեցին հայ ազատամարտիկների և ազերի ելուզակների միջև: Մի քանի օր տևած  այդ մարտերը  տասյնակ հայ երիտասարդների կյանք խլեցին: Թող նրանց հիշատակը հավերժ լինի:

 

Յիշատակ արդարոց օրհնութեամբ եղիցի:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին                                               

 

  • 2015-05-18
×