Վերջին դասից առաջ բացվեց Արմեն Հովհաննիսյանի անվան դասարանը

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Վերջին դասից առաջ բացվեց Արմեն Հովհաննիսյանի անվան դասարանը

Վերջին դասից առաջ բացվեց Արմեն Հովհաննիսյանի անվան դասարանը

Մայիսի 22-ին ԱՀԹ ս. Երրորդություն եկեղեցու խորհրդակատար Տ. Խաչեր քահանա Հարությունյանը մասնակցեց Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի 9-րդ դասարանցիների վերջին դասի միջոցառմանը: Զոհված զինվորների հիշատակին դպրոցի բակում կանգնեցվել է խաչքար:

 

Միջոցառումից առաջ դպրոցում բացվեցին դիվերսիայի հետեւանքով զոհված զինծառայող Արմեն Հովհաննիսյանի կիսանդրին եւ նրա անվան դասարանը: Բացմանը ներկա էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արմենի հարազատները, զոհված զինվորների ծնողներ, երկրապահներ, աշակերտներ ու ծնողներ:

 

Միջոցառումը Տ. Խաչերը բացեց Տերունական աղոթքով, ապա ներկաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի հայրական օրհնություններն ու բարեմաղթանքները:

 

Համերգային ծրագրից հետո Սեյրան Օհանյանը, դիմելով աշակերտներին, մասնավորապես ասաց. «Խրամատներում կանգնած հայ զինվորը երբեւիցե չի սադրում, երբեւիցե խախտումներ առաջինը չի կատարում: Նա միշտ ցանկանում է իր հայրենիքը, իր երկրի սահմանները խաղաղ վիճակում տեսնել: Բայց եթե դիմացինն ըմբոստանում է, ապա նա պատրաստ է իր երկրի սահմանները պաշտպանել անձնուրաց կերպով: Մենք ունեցանք Մոնթե, Գոռ, Արմեններ, Հրաչյա… Եվ բոլորն այս դպրոցում նրանց անուններն են հնչեցնում, որորովհետև նրանց անունով մենք կարող ենք կերտել ապագան: Նրանք հանգչում են Եռաբլուրում, սակայն նրանք մի մեծ փարոս են մի մեծ սարի գագաթին, որին դեռ հասնել է պետք ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ»:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-05-22
×