«Ազգերն ունեցել են, ունեն ու պիտ ունենան իրենց արժանի ճակատագիրը: Արի եւ հայրենապաշտ, որ ասել է՝ հզօր - ահա՛ անկախութեան արժանի ժողովուրդը»: Գարեգին Նժդեհ
Արժանավոր ազգի արժանի զավակներով կերտվեցին հայոց պատմությունն ու անկախությունը:
Հայն իր տեսակով և ինքնությամբ հաղթանակ կերտող է, հայրենիք սիրող ու խաղաղասեր:
Մայիսյան հաղթանակներն այս ամենի ապացույցն են ու ձայնեղ վկան: Բաշ-Ապարան ու Սարդարապատ… Ներկայիս սերնդի հպարտություն:
Մեր պապերի հայրենասիրության հուշարձաններ, միասնության սյուներ, հայրենասիրության հզոր խոսափողներ, որ մեկդարյա վաղեմությամբ այսօր էլ հնչում եք մեր հոգիներում ու ոգեկոչում արիության և հաղթանակի, անպարտության և միասնության:
Թող մեր սրբազան Հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակը հավերժական հարգանքի արժանանա եկող սերունդերի կողմից: Եվ նրանց թափած արյամբ գնված հողը հայի արդար քրտինքով ոռոգվի:
Մարիամ Կարապետյան
Արարատյան Հայրապետական թեմի արխիվի պետ