Սիրելի՛ շրջանավարտներ

Սիրելի՛ շրջանավարտներ

Արարատյան Հայրապետական թեմի հավատացելոց անունից հղում ենք մեր բարեմաղթանքներն ու շնորհավորանքներն ուրախ և հուզումնալից «Վերջին զանգ»-ի օրվա առթիվ:


Թող կյանքի այս նոր փուլում ձեզ ուղեկից լինեն ողջամտությունը, խոհեմությունը, հստակ և սթափ դատողությունը:


Թող ձեր բոլոր նախաձեռնությունները լինեն աստվածահաճո ու ազգանպաստ, և աստվածային պատգամներով կերտեք ձեր իղձերն ու հայրենաշեն գործերը:


Ջերմագին սիրով և օրհնությամբ՝
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ

  • 2015-05-22
×