Մայիսի 25-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ օծվեցին Մասիսի նորակառույց եկեղեցու գմբեթների երեք խաչերը և չորս զանգերը: Սրբազան հորն ուղեկցում էին Մասիսի ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Աշոտ քահանա Սաֆարյանը, Մարմարաշենի ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Թաթուլ քահանա Գասպարյանը, ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեցեցու խորհրդակատար քահանաներ Տ. Շահե քահանա Հայրապետյանը, Տ. Պարթև քահանա Մուրադյանը և Միքայել սարկավագ Կարապետյանը: Եկեղեցին սկսվել է կառուցվել երջանկահիշատակ Հրանտ Վարդանյանի բարերարությամբ: Նրա մահից հետո գործը շարունակել են որդիները՝ Միքայել և Կարեն Վարդանյանները:
Արարողությանը ներկա էին բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները, Մասիսի ս.Գևորգ եկեղեցու բարերար Գագիկ Ադիբեկյանը, Մասիսի քաղաքացիները և հավատավոր հայորդիներ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին