Օծվեցին ջրօրհնեքի խաչն ու ս. Մովսես Տաթևացու սրբապատկերը
Օծվեցին ջրօրհնեքի խաչն ու ս. Մովսես Տաթևացու սրբապատկերը
Մայիսի 27-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ օծվեցին Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու ջրօրհնեքի խաչը և ս. Մովսես Տաթևացու սրբապատկերը: Խաչը եկեղեցուն է նվիրաբերել ՀՀ ԱԺ պատգամավոր, բարերար Մանվել Բադեյանը:
Արարողության ավարտին Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանը ընթերցեց Տ. Նավասարդ սրբազանի օրհնության գիրը, որով եկեղեցու հոգևորաց դասի և համայնքի երախտագիտությունն է հայտնում Մանվել Բադեյանին:
Արարողությանը մասնկացում էին Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ուր իրենց հիմնավոր տեղն են զբաղեցնում սիրիահայ մեր հայրենակիցները: