Մայիսի 28-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՀԹ «Ծաղկազարդ» համախմբի գեղարվեստական ղեկավար Լիլիթ Գրիգորյանին պարգևատրեց երախտագիտության մեդալով:
«Ծաղկազարդը» ստեղծվել է 2007թ. Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի նախաձեռնությամբ: Խմբի բոլոր անդամները բարձրագույն երաժշտական կրթությամբ երգչուհիներ են:
Այս տարի՝ հավարտ Սուրբ Հարության Ճրագալույցի ս. պատարագի, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալագիր հանձնեց ԱՀԹ «Ծաղկազարդ» համախմբին՝ հայ հոգևոր և ազգային երգարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին