Տ. Նավասարդ Սրբազանը հանդիպեց կոնցերտմայստեր Լարիսա Գերգիևայի հետ
Տ. Նավասարդ Սրբազանը հանդիպեց կոնցերտմայստեր Լարիսա Գերգիևայի հետ
Հունիսի 5-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հանդիպեց Ռուսաստանի, Ուկրաինայի և Հյուսիասային Օսեթիա-Ալանիայի ժողովրդական արտիստ Լարիսա Գերգիևայի, Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի ժողովրդական արտիստ, արվեստի վաստակավոր գործիչ Անատոլի Գալաովի և Ռուսաստանի վաստակավոր արտիստ, «Ալան» պարային համույթի գեղ. ղեկավար Էլբրուս Կուբալովի, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամի տնօրեն Շմավոն Գրիգորյանի հետ:
Լ. Գերգիևան շնորհակալություն հայտնեց ընդունելության համար: Ասաց, որ իրենց երկրորդ հանդիպմանը սիրով էր սպասում: Նա երախտագիտություն հայտնեց, որ Սրբազան հայրն աջակցում է Հովհաննես սարկավագին, ով օպերային երգիչների միջազգային մրցույթներում հիրավի արժանի հաղթանակներ է գրանցում:
ժողովրդական արտիստ Լարիսա Գերգիևան Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի երիտասարդ օպերային երգիչների ակադեմիայի գեղ. ղեկավարն է: Նա ղեկավարում է նաև Հյուսիսային Օսեթիա- Ալանիայի օպերայի և բալետի պետական թատրոնը: Օպերային երգիչների համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք մրցույթների տնօրեն է և ժյուրիի անդամ: Իր գործունեության ընթացքում նա կրթել է խորհրդային, ռուսաստանյան և միջազգային 96 դափնկիրների:
Անատոլի Գալաովի, Էլբրուս Կուբալովի հետ Լ. Գերգիևան Հայաստանում էր «Հյուսիսային Օսեթիայի մշակութային օրերը Հայստանում» ծրագրի շրջանակում: