Հունիսի 6-ին Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու համանքը հոգևոր հովիվ Տ.Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ ուխտի մեկնեց Մակարավանք: Օրը համընկել էր Սուրբ Էջմիածնի տոնի հետ: Մակարավանքում ուխտավորները մասնակցեցին ս. պատարագին: Պատարագիչը Տավուշի թեմի Գանձաքար գյուղի ս. Գրիգոր Լուսավորիչ և Մակարավանքի հոգևոր հովիվ Տ. Սիմեոն քահանա Առաքելյանն էր:
Հավարտ ս. պատարագի ուխտավորները սիրո ճաշ ունեցան, որից հետո Տեր Սիմեոնը ներկայացրեց մինչև չորրորդ դար հասնող հինավուրց վանքի պատմությունը:
Մակարավանքի բակում Տ. Գիրգորը հոգևոր զրույց անցկացրեց նախանձի մասին: