Մեկնարկեց ԱՀԹ Արևշատ համայնքի հոգևոր բակային ճամբարը

Մեկնարկեց ԱՀԹ Արևշատ համայնքի հոգևոր բակային ճամբարը

Հունիսի 13-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ Արևշատի ս.Աստվածածին եկեղեցում մեկնարկեց ամառային հոգևոր բակային ճամբար: Այն նախաձեռնել է եկեղեցեւ հոգևոր հովիվ Տ.Արարատ քահանա Օրդոյանը:

 

Մասնակից երեխաները հանդես եկան երգ ու պարով, ասմունքով ու խաղերով: Փոքրիկներին միջոցառումից հետո եկեղեցու կողմից անակնկալ էր պատրաստվել. նրանց ողջունելու էին եկել սիրված հեքիաթների հերոսներն ու ծաղրածուները:
Տեր հոր գլխավորությամբ և եկեղեցու ծխական համայնքի աջակցությամբ ողջ ամառվա ընթացքում ամեն շաբաթ կկազմակերպվեն հոգևոր ճամբարներ արևշատցի երեխաների համար:


Թեմի համայքներում կազմակերպվող բակային հոգոր ճամբարների շրջանակներում կազմակերպվում են ոչ միայն հոգևոր- կրթական ծրագրեր, այլև բակային և ինտելեկտուալ խաղեր, ուխտագնացություններ:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-06-13
×