«Հացը լեռներում». հայկական տոնական ուտեստների փառատոն Երևանում

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • «Հացը լեռներում». հայկական տոնական ուտեստների փառատոն Երևանում

«Հացը լեռներում». հայկական տոնական ուտեստների փառատոն Երևանում

Հունիսի 13-ին ԱՀԹ երիտասարդները Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլավորությամբ մասնակցեցին «Հացը լեռներում» տոնածիսական փառատոնին, որն անցկացվում էր «Երևանյան ամառ 2015» ծրագրի՝ «Համով-հոտով Երևան» խորագրի ներքո: Տեր հայրը միջոցառումը բացեց Տերունական և Պահպանիչ աղոթքներով և փոխանցեց Տ. Նավասարդ սրբազանի ողջույններն ու հայրական օրհնությունները։ Ապա օրհնեց տոնական սեղանները։ Փառատոնի մասնակից կազմակերպություններից յուրաքանչյուրը ներկայացրել էր Հայ Եկեղեցու գլխավոր ու սիրված տոներից մեկի տոնական ուտեստները: Միջոցառումն անցկացվեց Թումանյանի անվան այգում:

 

Տեր հայրը երիտասարդների հետ շրջեց բոլոր՝ 13 տաղավարներով, մասնակիցների հետ զրուցեց տոների խորհուրդների մասին:
«Հացը լեռներում» փառատոնին ԱՀԹ երիտասարդները մասնակցում են երկրորդ անգամ։

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-06-13
×