Դեկտեմբերի 21-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Նորայր ավագ քահանա Բաղդասարյանը Սեյրանյան ընտանիքի հետ այցելեց Երևանի թիվ 17 հատուկ դպրոց՝ մասնակցելու նախատոնական միջոցառմանը: Դպրոցում սովորում է մտավոր և հենաշարժողական խնդիր ունեցող 68 երեխա:
Ամանորին ու Ս. Ծննդյանը նվիրված միջոցառում եկեղեցին այստեղ կազմակերպում է արդեն մի քանի տարի շարունակ։ Վերջին տարիներին նախատոնական միջոցառմանն ամբողջ ընտանիքով մասնակցեց նաև Սեյրանյանների ընտանիքը՝ երեխաների համար պատրատելով տոնական նվերներ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին