Հունիսի 20-ին ձեռամբ Արմավիրի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ.Սիոն եպիսկոպոս Ադամյանի օծվեց ԱՀԹ Նոր Նորքի ս. Սարգիս եկեղեցու բակում տեղադրված խաչքարը: Խաչքարը նվիրված է ս. Սարգսին, և եկեղեցուն նվիրաբերվել է համայնքի անդամ Սարգիս Սեյրանյանի բարերարությամբ: Ի թիվս բազում հավատացյալների արարողությանը մասնակցում էին նաև 2013թ.-ից ցայսօր ս. Սարգիս եկեղեցում պսակադրված այն զույգերը, որոնց փեսաների անունը Սարգիս է:
Օծման արարողությունից հետո ելույթ ունեցան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նոր Նորքի Հայորդաց տան «Նարեկ» պարային և «Հայկազունք» ազգագրական երգի-պարի համույթները:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին