Կիրակնօրյա դպրոցների 76 շրջանավարտների քննական հարցազրույց
Կիրակնօրյա դպրոցների 76 շրջանավարտների քննական հարցազրույց
Հունիսի 22-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ առաջնորդարանում անցկացվեց Քրիստոնեական դաստիարակության կիրակնօրյա դպրոցների ՝ Երևանի ս. Հովհաննես, ս. Գևորգ, Արգավանդի ս. Սարգիս եկեղեցիների, Էրեբունի համայնքի մանկապատանեկան ստեղծագործության տան, 76 շրջանավարտների քննական հարցազրույց:
Հանձնախմբի կազմում էին ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տ. Եսայի քահանա Արթենյանը, Մխչյանի ս. հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Միքայել քահանա Նուրիջանյանը, Նոր Նորքի ս.Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նշան քահանա Ալավերդյանը, ԱՀԹ ՔԴԿ պատասխանատու Հասմիկ Նալբանդյանը և երեցկին Անահիտ Հովհաննիսյանը:
Հարցատոմսերը կազմվել էին կիրակնօրյա դպրոցներում գործածվող դասագրքերի հիման վրա: Հանձնաժողովի արձանագրության համաձայն քննության արդյունքում հաստատվեց շրջանավարտների կրթական ամբողջական ծրագրի իմացությունը: Շրջանավարտները Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի կողմից կարժանանան ավարտական վկայագրի: