ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճում դեկտեմբերի 22-ը նշանավորվեց կարևոր իրադարձությամբ: Եկեղեցու «Մանկունք» երգչախումբը ներկայացավ մենահամերգով: Համերգը նվիրված էր 1915թ-ի նահատակների և մերօրյա քառօրյա պատերազմում զոհված հերոս տղաների հիշատակին, որը կրում էր «Խոնարհում զինվորին» խորագիրը:
Միջոցառումը սկսվեց Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանի հետ միասնական աղոթքով և տեր հոր օրհնությամբ։ Մանկունքը երգեց ինչպես հոգևոր, այնպես էլ աշխարհիկ և ժողովրդական երգեր: Համերգի ավարտին տեր հայրը չթաքցրեց իր հուզմունքն ու հիացմունքը՝ շնորհակալություն հայտնելով խմբի գեղարվեստական ղեկավար Նարինե Հայրապետյանին և բոլոր երեխաներին։
Հռիփսիմե Գալստյան