ԱՀԹ երիտասարդները Վարդավառը տոնեցին ազգային ավանդույթների համաձայն
ԱՀԹ երիտասարդները Վարդավառը տոնեցին ազգային ավանդույթների համաձայն
Հուլիսի 11-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունները «Ոստան» ազգագրական երգի-պարի համույթի հետ «Միասի՛ն տոնենք ազգային տոները» խորագրի ներքո Վարդավառի տոնախմբություն էին կազմակերել ԱՀԹ Կաթողիկե Ս. Աստվածածին և Ս. Աննա եկեղեցիների բակում:
Մասնակիցները ներկայացրին տոնի ժողովրդական սովորույթները՝ կրակի մեջ խնձոր խորովեցին և բաժանեցին ներկաներին, ցորենի հասկերից խաչբուռ պատրաստեցին, բեմադրեցին խնդումի և պուռմատիկինի ծիսական դրվագները: Այս ամենն ուղեկցվեց տոնին բնորոշ ազգային երգուպարով: Միջոցառումն ավարտվեց ջրախաղով և աղավնիներ երկինք բաց թողնելով:
Նավասարդ Սրբազանի օրհնությամբ և աջակցությամբ ԱՀԹ երիտասարդները փորձում են վերարթնացնել ազգային տոնակատարություններն ու սովորույթնները՝ դրանց ավելի մեծ ժողովրդականություն փոխանցելով: