Դեկտեմբերի 9-ին Արարատյան Հայրապետական թեմի Ավանի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Ավագյանը ներկա գտնվեց Ավանի թիվ 87 միջնակարգ դպրոցի սան Գոռ Օհանջանյանի անունը կրող դասարանի բացմանը: Գոռն ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված քաջ հայորդիներից էր։
Տեր հայրն օրհնության կարգ կատարեց դասարանում, որից հետո դպրոցի բակում տեղադրված հուշ-խաչքարի մոտ կատարվեց նաև ծաղկեդրման արարողություն։
Միջոցառմանը ներկա էին նաև Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը և այլ հյուրեր։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին