Գիր օրհնության և գնահատանքի

Գիր օրհնության և գնահատանքի

Խաչվերացի տոնի Ս. Պատարագի ավարտին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի միջնորդությամբ՝ եկեղեցու ծխական համայնքի անդամ Արթուր Միրզոյանն արժանացավ Օրհնության և Գնահատանքի գրի՝ բարին ի գործ դնելու և ավանդն ու լուման ի պետս Եկեղեցու ծառայեցնելուն ուղղված ջանքերի համար:
 

Երկար տարիներ լինելով Ս. Սարգիս եկեղեցու ատենապետ ՝ անմիջական աջակցություն է ցուցաբերել այդ ընթացքում որպես հոգևոր հովիվ պաշտոնավարող Տ. Շահե քահանա Հայրապետյանին: Նա վայելում է ծխի անդամների սերն ու համակրանքը:
 

Օրհնության և Գնահատանքի գրի մեջ մասնավորապես նշվում է.
 

«Մեր սրտաբուխ ու բյուր բարեմաղթանքներն ենք հղում Ձեզ՝ Հայոց Եկեղեցու անդաստաններում հավատարիմ մշակի խոնարհությամբ պտղաբերելու և սիրո ու բարության սերմեր ցանելու կամավոր առաքելության գործում: Թող Բարձրյալն Աստծո Սրբասուրբ Աջը զորավիգ լինի Ձեզ և Ձեր ընտանիքին, և Տիրոջ բարեսեր կամքով ապրեք արևշատ ու խաղաղ օրեր»:

 

Արարատյան  Հայրապետական թեմի տեղոեկատվական բաժին

  • 2015-09-13
×