Սիրելի Սրբազան,
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում Ձեզ և ջերմորեն շնորհավորում ծննդյան 58-րդ տարեդարձի առիթով:
Առ Աստված աղոթքով մաղթում ենք, որ Երկնավոր Տերը պահի և պահպանի Ձեզ Իր Սուրբ Աջի հովանու ներքո՝ պարգևելով կենաց արևշատություն և ամենայն հաջողություններ Ձեր առաքելության մեջ՝ ի պայծառություն Տիրախնամ Թեմի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:
Սիրո ողջունիվ և օրհնությամբ՝ Գարեգին Բ Կաթողիկոս Ամենայն Հայոց