Անկախության հյուրերը Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատանը

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Անկախության հյուրերը Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատանը

Անկախության հյուրերը Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատանը

ՀՀ Անկախության տոնի առթիվ սեպտեմբերի 21-ին Վեդու Ս. Ատվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հովակիմ քահանա Հարությունյանի և Սիսավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Ն. Գալստյանի նախաձեռնությամբ եկեղեցու երիտասարդները և դպրոցի աշակերտները այցելեցին Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատուն: Նրանց միացել էր նաև Տ. Ոսկան քահանա Հովհաննիսյան:
 

Քահանաները Բժշկության Ավետարան կարդացին երեխաների առողջության և ներկաների ու բարերարների համար: Մանկատան սաների համար այցելուները տարել էին հագուստ, կոշիկ, հիգիենայի պարագաներ, քաղցրեղեն և ըմպելիք: Նվերներից զատ՝ երեխաներին ժպիտ և ուրախություն պարգևեցին հյուրերի հետ մանկատուն այցելած հեքիաթի հերոսները:
 

Հյուրերի և մանկատան սաների միջև ստեղծվել էր ջերմ շփում: Աշակերտներից ու երիտասարդներից շատերն առաջին անգամ էին այստեղ: Նրանք մի քանի ժամ փորձում էին ապրել սաների առօրյայով, օգնել դայակներին՝ կերակրելու փոքրիկ երեխաներին: Միասին երգելուց, պարելուց, զրուցելուց ու շփվելուց հետո բաժանումը հուզիչ էր ու արտասվախառն: Պատանիներից շատերն օրվա վերջում ցանկություն հայտնեցին կրկին այցելել իրենց նոր ընկերներին:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-09-24
×