Կոմիտասը. երաժշտությունն աշխարհի ընկալման հայկական բանաձևը

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Կոմիտասը. երաժշտությունն աշխարհի ընկալման հայկական բանաձևը

Կոմիտասը. երաժշտությունն աշխարհի ընկալման հայկական բանաձևը

Սեպտեմբերի 26-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշեց Ս. Գևորգ զորավարի տոնը: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ տոնը մեծ տոնախմբություններով նշվեց  Ս. Գևորգի անունը կրող՝ Արարատյան Հայրապետական թեմի չորս եկեղեցիներում:

 

Նորագավիթի ՍԳևորգ եկեղեցի
 

Ս. Գևորգ ի տոնը Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցու ուխտի օրն է: Համայնքի անդամներն ու վարչական շրջանի աշխատակազմն առանձնահատուկ պատրաստություն են տեսնում այն նշելու և ուխտավորներին դիմավորելու համար: Տոնի առթիվ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վարդան քահանա Գափոյանի նախաձեռնությամբ եկեղեցի էր բերվել Տիրացվի ոսկեկող Ավետարանը:  Այն Մկրտիչ երեցի կողմից գրվել է 1694 թ. Պարսկաստանի Շոշ, այժմ՝ Սպահան, քաղաքում:
 

Ս. Գևորգի տոնը Նորագավիթում նշվում է նաև Նորագավիթի խորհրդանիշ հանդիսացող դեղձի բերքի օրհնությամբ և մատաղի հյուրասիրությամբ: Այս տարի ևս հավարտ Ս. Պատարագի դեղձն օրհնվեց և մատաղի հետ բաժանվեց այցելուներին: 
 

Շենգավիթ վարչական շրջանի նախաձեռնությամբ եկեղեցու բակում համայնքի թիվ 5 մշակույթի կենտրոնի սաների մասնակցությամբ տոնախմբությամբ էր կազմակերպվել:  Իսկ հայկական զուռնադհոլի հնչյունների ներքո լարախաղացի ներկայացումը դիտելու էր հրավիրում ծաղրածուն:

 

Մասիսի ՍԳևորգ եկեղեցի
 

Այս տարի Ս. Գևորգի տոնն աննախադեպ նշվեց Մասիսի ՍԳևորգ եկեղեցում: Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Աշոտ քահանա Սաֆարյանի նախաձեռնությամբ Ս.Պատարագից առաջ  ավելի քան հազար ուխտավորներից կազմված թափորը՝ Խաչվառի, Ս. Գևորգին խորհրդանշող ձիավորի, թմբուկների, եկեղեցու երիտասարդաց միության և Կիրակնօրյա վարժարանի սաների ուղեկցությամբ Մասիս քաղաքի հրապարակից հանդիսավոր խաչերթով քայլեց դեպի Մասիսի Ս. Գևորգ եկեղեցի: Նրանց էին միացել Նորաբաց ու Մխչյան համայքների ուխտավորները՝  Տ. Մարտիրոս ավագ քահանա Մարտիրոսյանի և Տ. Միքայել քահանա Նուրիջանյանի հետ:
 

Տոնական Ս. Պատարագը մատուցեց  Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Ղազար քահանա Պետրոսյանը: Հավարտ Ս. Պատարագի Տ. Աշոտը շնորհավորեց  Գևորգ անունը կրողներին անվանակոչության օրվա առթիվ՝ նրանց հանձնելով հուշանվերներ:
 

Տոնը շարունակվեց եկեղեցու բակում. այստեղ  ցուցադրվեցին Մասիսի Գեղարվեստի դպրոցի սաների՝  Ս. Գևորգին նվիրված աշխատանքները: Լավագույներն արժանացան մրցանակների: Ցուցադրությանը զուգահեռ  իրականացվեց նկարների բարեգործական վաճառք, որից  ստացված գումարը պետք է նվիրաբերվի համայնքի սոցիալապես անապահով զինվորի կամ ազատամարտիկի ընտանիքի:  Տոնական օրն ավարտվեց եկեղեցու Ջրօրհնեքի խաչի քավոր Գևորգ Աղասյանի բարերարությամբ կազմակերպված սիրո ճաշով:

 

Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցի
 

Օրվանն առանձնակի շուքով էին պատրաստվել նաև Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցու երիտասարդաց միության անդամները հոգևոր հովիվ Տ. Թաթուլ քահանա Գասպարյանի գլխավորությամբ: Առավոտ կանուխ եկեղեցու երիտասարդները թակում էին համայնքի բնակիչների դռները, շնորհավորում նրանց տոնի առթիվ, թերթոններ բաժանում ու հրավիրում միանալ տոնին:
 

Սուրբ և անմահ Պատարագից հետո եկեղեցու բակում տոնը պարային գեղեցիկ կատարումներով  զարդարեց եկեղեցու «Մուշ» պարային համույթը: Ներկաները հյուրասիրվեցին նաև մատաղով և քաղցրավենիքով:

 

Կանաչուտի Ս. Գևորգ եկեղեցի
 

Ս. Գևորգի տոնը, թերևս, ամենասիրելի տոներից մեկն է Կանաչուտ համայնքում: Տոնին անհամբերությամբ սպասում են մեծից փոքր: Ուխտավորաբար նրանց էր միացել նաև Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը հոգևոր հովիվ Տ. Նշան քահանա Ալավերդյանի գլխավորությամբ:
 

Ս. Պատարագը մատուցեց եկեղեցու խորհրդակատար, նորաօծ  Տ. Թադեոս քահանա Թադևոսյանը: Հավարտ Ս. Պատարագի եկեղեցու բակում  ներկաների համար ելույթ ունեցան  Կանաչուտի դպրոցի աշակերտներն իրենց ասմունքով, երգով ու պարով: Միջոցառումից հետո այցելուներին մատաղ հյուրասիրվեց:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-09-26
×