Կոմիտասը. երաժշտությունն աշխարհի ընկալման հայկական բանաձևը

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Կոմիտասը. երաժշտությունն աշխարհի ընկալման հայկական բանաձևը

Կոմիտասը. երաժշտությունն աշխարհի ընկալման հայկական բանաձևը

Սեպտեմբերի 30-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ առաջնորդարանի բակում տեղի ունեցավ «Կոմիտասը» խորագրով բացօթյա դասախոսություն-զրույցը: Բանախոսը կոմիտասագետ Արթուր Շահնազարյանն էր:

 

Հանդիպման ընթացքում Ա. Շահնազարյանը խոսեց Կոմիտասի, նրա ֆենոմենի ու գործունեության մասին: Օրինակներով ներկայացրեց, թե ինչպես Կոմիտասը մաքրեց երաժշտությունը՝ առանձնացնելով հայկականը այլ ազդեցություններից:
 

Հանդիպումը կազմակերպվել էր Արարատյան քննարկումներ ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է  Արարատյան Հայրապետական թեմի ու «Ծիրանի» մշակութային հանգոյց ՀԿ հետ համատեղ:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-10-30
×