Հոկտեմբերի 4-ին՝ հավարտ Ս. Պատարագի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում Հաղթության նորօրհնյալ Սրբալույս Մյուռոնով կատարվեց Ջրօրհնեքի կարգ: Մյուռոնով օրհնված ջուրը բաշխվեց հավատացյալ ժողովրդին: