Սրբազան հայրը հանդիպեց ԱԱԻ երիտասարդների հետ

Սրբազան հայրը հանդիպեց ԱԱԻ երիտասարդների հետ

Հոկտեմբերի 8-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հանդիպեց Ազգային առաջնորդության ինստիտուտի անդամներին, ովքեր եկել էին իրենց հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ:


Երիտասարդները Սրբազան հորը ներկայացրին մեկ տարվա իրենց գործունեությունը, աշխատանքների արդյունքները: Նրանք պատմեցին Դալար համայնքի կիրակնօրյա դպրոցում Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի հրապարակած դասագրքերով իրականացվող իրենց դասընթացի մասին: Մեծ ոգևորությամբ խոսեցին ամառային կինոճամբարի մասին, որի դրական արդյունքների շնորհիվ այժմ կենտրոնում բացվել է կինոխմբակ, ուր պատանիները շաբաթական մի քանի անգամ հավաքվում են կինոգործ սովորելու: Հատկապես ուշագրավ էր հաշմանդամների համար կազմակերպված «Ալֆա» հոգևոր դասընթացը, որին մասնակից կույրերը, հոգևոր գիտելիքներ ստանալով, իրենք են սկսում դասավանդել հատուկ կարիքներ ունեցող մարդկանց:


Նավասարդ արքեպիսկոպոսը հետաքրքրվեց նաև նրանց ապագա ծրագրերով և երիտասարդների գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու համար Տ. Պետրոսին հանձարարեց հանդիպումներն ավելի հաճախ կազմակերպել:

 


Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-10-08
×