Արարատյան քննարկումներ՝ կյանքի, մահվան և հարության մասին

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Արարատյան քննարկումներ՝ կյանքի, մահվան և հարության մասին

Արարատյան քննարկումներ՝ կյանքի, մահվան և հարության մասին

Հոկտեմբերի 9-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում հոգեբան, մարդաբան, կոնֆլիկտաբան Սերգեյ Բաբայանի հետ՝ «Կյանք, Մահ, Հարություն» խորագրով: Հանդիպման ընթացքում Զուբեյդա Մելիքյանն ապահովում էր սուրդո- թարգմանություն՝ խուլ հանդիսատեսի համար:

 

Երեք հասկացություն, որոնց հետ առնչվում են բոլորը և որոնք հարցեր են առաջացնում բոլորի մոտ. ե՞րբ ենք մենք զգում, որ ապրում ենք, ի՞նչ է լինում մահից հետո, ի՞նչ է մահը և կա արդյո՞ք հարություն: Ներկաների այս տեսակ հարցերին փորձեց պատասխան տալ բանախոսը:
 

Սերգեյ Բաբայանը խոսեց խորագրի յուրաքանչյուր բառի իմաստի ու հոգեբանական նրբությունների մասին և առաջադրեց հարցեր, որոնց մասին ներկաները պետք է ինքնուրույն մտածեն ու պատասխան գտնեն:
 

Հանդիպումը կազմակերպվել էր «Արարատյան քննարկումներ» ծրագրի շրջանակներում Արարատյան Հայրապետական թեմի ու «Ծիրանի» մշակութային հանգոյց ՀԿ հետ համատեղ:
 

Ծրագիրն այժմ իրականացվում է նոր ձևաչափով՝ քննարկումներ կազմակերպվելու են ամեն շաբաթ: Հաջորդ հանդիպումը «Անհատ և հասարակություն» խորագրով տեղի կունենա այս շաբաթ՝ հոկտեմբերի 17-ին՝ ժամը 18:30-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դահլիճում: Խոսնակը պատմական գիտությունների թեկնածու սոցիալ-մշակութային մեկնաբան Աղասի Թադևոսյանը:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-10-09
×