Քահանան պարգևատրվեց ոսկե մեդալով

Քահանան պարգևատրվեց ոսկե մեդալով

Հոկտեմբերի 11-ին մայրաքաղաքի 2797-րդ տարեդարձի առթիվ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու ծիսակատար Տ. Շահե քահանա Հայրապետյանին պարգևատրեց ոսկե մեդալով՝ Հայ Առաքելական Եկեղեցուն մատուցած ծառայությունների և հոգևոր արժեքների պահպանման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

 

Տեր հայրն իր շնորհակալությունը հայտնեց քաղաքապետին նման բարձր պատվի արժանացնելու համար, ասաց, որ Տ. Նավասարդ սրբազան հոր օրհնությամբ է այնտեղ և մաղթեց, որ հայոց երկիրը զորանա ու հայ մարդը կայանա իր հողում:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-10-11
×