Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱՀԹ Կաթողիկե Ս. Աստվածածին և Ս. Աննա եկեղեցիների բակում Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Նավասարդ» բերքի տոնը: Եկեղեցու բակը լի էր մանուկների խուռներամ բազմությամբ: Մասնակցում էին Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզների սաները:
Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Ավետսի քահանա Դանիելյանը տոնախմբությունը սկսեց Տերունական աղոթքով: Ողջունելով մանուկներին ու նրանց ծնողներին՝ Տեր հայրը նրանց փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությունը: Տեր հայրը կարևորեց մանուկների համար ազգային երգ ու պարով, սովորություններով համեմված նման տոնախմբությունների կազմակերպումը, քանի որ երեխաների կյանքում այն իր դրոշմն է ունենալու:
Միջոցառմանը ներկա էր Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը:
Մանկապարտեզների սաները հայկական տարազներով հայկական երգու պարով ներկայացնում էին ավանդական հայկական գյուղական կյանքը՝ խոտհունձը, բերքի հավաքը, ալյուր աղալը, խմոր հունցելն ու գաթա թխելը, խնոցի հարելն ու այլ գեղեցիկ ավանդույթներ, որոնցից շատերը մեր առօրյայում պակասել ու մառացության են մատնվում: «Նուբար» ազգագրական խմբի հետ երեխաները երգեցին, պարեցին:
Լիլենոլվ ազգային՝ Հայ Եկեղեցին և ի մասնավորի Արարատյան Հայրապետական թեմը կարևորում են ազգային ավանդույթների զարթոնքն ու նորովի մատուցումը:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին