Երիտասարդ ստեղծագործողները պատրաստվում են Ս. Սարգսի տոնին

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Երիտասարդ ստեղծագործողները պատրաստվում են Ս. Սարգսի տոնին

Երիտասարդ ստեղծագործողները պատրաստվում են Ս. Սարգսի տոնին

Ս. Սարգիս զորավարի տոնին ընդառաջ հոկտեմբերի 22-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Գեղարվեստի պետական ակադեմիայում կազմակերպվեց հանդիպում ուսանողների հետ:
 

ԱՀԹ Ներքին Դվինի և Մարմարաշենի  այցելու հովիվ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանը և բուհերի հոգևոր պատասխանատու Գեղամ սարկավագ Ավետիսյանը ուսանողներին ներկայացրեցին Ս. Սարգսի տոնի խորհուրդը, սրբի վարքը, տոնի առթիվ կազմակերպվող ամենամյա ցուցահանդես- մրցույթի պայմանները:
 

Հանդիպման նպատակն էր օգնել երիտասարդ ստեղծագործողներին մրցույթին մասնակցել թեմատիկ գործերով:  Մրցույթի թեման սերն է՝ իբրև աստվածային շնորհ:
 

«Աստծուց տրված շնորհն արտահայտեք ստեղծագործությունների միջոցով, որոնց  միջոցով մարդիկ Ս. Սարգսի տոնին հաղորդակից կդառնան: Այդ կերպ կլինեք քրիստոնեության քարոզչիչը, ջատագովը», - զրույցի ընթացքում նշեց Տ. Շմավոնը:
 

Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությամբ արդեն երկրորդ անգամ տոնական ցուցահանդես-մրցույթներ են կազմակերպվում ստեղծագործական ուղղվածություն ունեցող բուհերում և ուսումնական հաստատություններում: Ուսանողները մրցույթներում ներկայացնում են  գեղանկարչության, գրաֆիկայի, դիզայնի աշխատանքներ և Արարատյան Հայրապետական թեմի կողմից արժանանում են դրամական մրցանակների ու պատվոգրերի:
 

Ցուցահանդես-մրցույթի մասնակից ուսանողները նաև հնարավորություն կստանան ներկայացնել աշխատանքները Բուն Բարեկանդանի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական կառույցների կողմից կազմակերպվող մեծ ցուցահանդես-վաճառքում:

 

Մրցույթի պայմաններ.

  • 2015-10-22
×