Մարդու բնույթն ու էությունն ինչպես փիլիսոփայական, այնպես էլ կրոնական բանավեճերի առարկա են։ Ի՞նչ է էությունը, ինչպե՞ս է այն ձևավորվում և ի՞նչ գործոններ են ազդում վերջինիս ձևավորման վրա: Ահա մի շարք հարցեր, որոնք քննարկվեցին հոկտեմբերի 30-ին առաջնորդարանի դահլիճում:
«Արարատյան քննարկումներ» ծրագրի շրջանակում «Մարդու էությունը» թեմայով բանախոսությունը վարեց հոգեբան, մարդաբան, կոնֆլիկտաբան Սերգեյ Բաբայանը:
Խոսվեց նաև այն մասին, թե ինչպես են մասնագիտությունը, սեռը, տարիքը, ազգությունը, կրոնն իրենց ազդեցությունն ունենում մարդու էության ձևավորման վրա:
«Արարատյան քննարկումներ» ծրագրի շրջանակներում Սերգեյ Բաբայանի հետ սա երկրորդ հանդիպումն էր:
Այն իրականացվում է Արարատյան Հայրապետական թեմի և «Ծիրանի» Մշակութային հանգոյցի համատեղ ջանքերով:
Արարատյան Հայրապետական թմի տեղեկատվական բաժին