Նոյեմբերի 6-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ «Հասարակական համագործակցության տիպերը» խորագիրը կրող բանախոսություն-քննարկումը: Բանախոսը սոցիալ-մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանն էր:
«Արարատյան քննարկումներ»-ի ընթացքում մասնակիցները Աղասի Թադևոսյանի հետ հնարավորություն էին ունեցել խոսելու «Անհատ և հասարակություն» թեմայի շուրջ, որի տրամաբանական շարունակությունն էր հենց այս հանդիպումը:
Բանախոսության ընթացքում խոսվեց, հասարակական բաց և փակ համակարգերի, դրանց կառուցվածքի, մրցակցային և համագործակցող հասարակութնունների մասին:
«Արարատյան քննարկումներ» ծրագիրը կազմակերպում են Արարատյան Հայրապետական թեմը և «Ծիրանի» Մշակութային հանգոյցը համատեղ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին