Նոյեմբերի 14-ին ԱՀԹ առաջնորդարանի դահլիճը կրկին բացել էր իր դռները նոր հարցերի ու բացահայտումների համար: Այս անգամ թեման մարդու վարքն էր և այն ուղղորդող մշակութային ֆենոմենները: Բանախոսը ազգագրագետ, մշակութաբան Նիկոլ Մարգարյանն էր:
Մասնակիցները խոսնակի օգնությամբ փորձեցին բացահայտել, թե ինչպես է մշակույթը ազդում մարդու վարքի վրա: Բանախոսն անդրադառձավ նաև արժեք, նորմ, հավատք եզրույթներին և պատասխանեց մասնակիցների հարցերին:
«Արարատյան քննարկումներ» ծրագիրը իրականացնում են «Ծիրանի» Մշակութային հանգոյցը և Արարատյան Հայրապետական թեմը համատեղ: Հանդիպումներն ունեն շարունակակն բնույթ: Հաջորդ քննարկումը տեղի կունենք գալիք ուրբաթ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին