Դեկտեմբերի 1-ին «ԳՈՅ» ԲԵՄԱՐՎԵՍՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ/ թատրոնում, տեղի ունեցավ ԱՀԹ Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տ. Թովմա քահանա Անդրեասյանի «Այսպիսին եմ» խորագրով հեղինակային երգի երեկոն:
Երեկոյի ընթացքում Տեր հայրը ժամանակագրական հերթականությամբ ներկայացրեց իր այն երգերը, որոնք լայն տարածում են գտել:
Ընթերցեց իր բանաստեղծություններից, կատարեց ստեղծագործություններ նոր ձայնասկավառակից: Խոսելով իր ստեղծագործություններից՝ նա նշեց, որ գրում է ոչ թե շուկայի, այլ` հոգուն հարազատ թեմաների մասին:
Տեր հոր ստեղծագործություններից կատարեցին երգիչներ Տիգրան Պետրոսյանը և Ֆորշը:
Միջոցառմանը ներկա էին Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու քահանայից դասը, երիտասարդաց միության և ծխական համայնքի անդամները, գրողներ, արվեստագետներ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին