Հաշմանդամների միջազգային օրը՝ «Ձորակ» կենտրոնում

Հաշմանդամների միջազգային օրը՝ «Ձորակ» կենտրոնում

Դեկտեմբերի 3-ին և 4-ին՝ Հաշմանդամների միջազգային օրվա առթիվ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Երևանի Ս. Հովհաննես եկեղեցու խարհրդակատար Տ. Պարթև քահանա Մուրադյանն իր հայրական օրհնությունը բերեց «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում հանգրվանած անձանց:


Տեր հայրը միջոցառմանը հրավիրված մյուս հյուրերի հետ շրջեց կենտրոնով, ծանոթացավ իրականացվող աշխատանքներին ու ծրագրերին:


Տեր Պարթևը մասնակիցներին փոխանցեց Տ. Նավասարդ Սրբազան հոր օրհնությունները և օրհնված խաչեր նվիրեց կենտրոնի շահառուներին:


Դեկտեմբերի 4-ին «Ձորակ»-ի բնակիչներին ողջունելու էր եկել նաև երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն, ով հանդես եկավ փոքրիկ համերգային ծրագրով: Ավարտին նրա նախաձեռնությամբ մատաղ մատուցվեց:
Կենտրոնի տնօրեն Ս. Խաչատրյանն իր շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնեց Տեր հորը երկու օր շարունակ իրենց այցելելու համար:


Կենտրոնի հոգեկան խնդիրներ ունեցող բոլոր բնակիչները սիրով ու ջերմությամբ էին շրջապատել Տեր հորը, նրանից օրհնություն հայցելով՝ իրենց երախտագիտությունն էին հայտնում այցելության համար:
 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-12-04
×