Դեկտեմբերի 5-ին ԱՀԹ Ս. Երրորդություն եկեղեցում տեղի ունեցավ թեմի ինտելեկտուալ փառատոնի աշնանային մրցույթը, որն այս անգամ նվիրված էր Ս. Երրորդություն եկեղեցու օծման 10-ամյակին: Մասնակցում էր ԱՀԹ երիտասարդաց միությունների 16 թիմ: Տարիներ շարունակ կազմակերպվող այս փառատոնին, առաջին անգամ, միացել էր 3 նոր թիմ՝ Նոր Նորքի Ս. Աստվածածին, Արտաշատի Ս. Հովհաննես և Մասիսի Ս. Թադեոս եկեղեցիների երիտասարդաց միություններից:
Մրցույթում հաղթող ճանաչվեց Ս. Երրորդություն եկեղեցու «Սկիզբ» թիմը, երկրորդ տեղում էր Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու «Գանձասար» թիմը և երրորդ տեղը զբաղեցրեց Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու «Տաթև» թիմը: Հաղթողները պարգևատրվեցին հուշանվերներով ու գրքերով:
Ծրագիրն իրականացվում է ավելի քան 8 տարի՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և աջակցությամբ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին