Դեկտեմբերի 8-ին՝ Ս. Աստվածածնի` Աննայից հղացման տոնի նախատոնակին, Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Տիրան քահանա Առուշանյանը և նույն եկեղեցու խորհրդակատար Տ. Գաբրիել քահանա Պետրոսյանն այցելեցին Երևանի «Ս. Աստվածածին» ծննդատուն:
Քահանաները բժշկության ավետարան կարդացին նորածինների համար, օրհնեցին նրանց մայրերին և բուժանձնակազմին, բաժանեցին աղոթագրքեր:
Ծննդատան մանկական բաժանմունքի վարիչ Միրցա Սևաչերյանը շնորհակալություն հայտնեց Տեր հայրերին, խնդրեց հաճախակի այցելել:
Տ. Տիրանը նշեց, որ ծրագրել են Ս. Տիրամորը նվիրված՝ Ավետման, Տիրամոր ծննդյան և Ս. Աստվածածնի` Աննայից հղացման տոներին ացելել ծննդատներ և իրենց հայրական օրհնությունը բերել:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին