«Եղեք մեզ հետ, դարձեք մեր ընկերը». այցելություն Նոր Խարբերդի մանկատուն

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • «Եղեք մեզ հետ, դարձեք մեր ընկերը». այցելություն Նոր Խարբերդի մանկատուն

«Եղեք մեզ հետ, դարձեք մեր ընկերը». այցելություն Նոր Խարբերդի մանկատուն

Դեկտեմբերի 21-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Ս. Երրորդություն եկեղեցու համայքի անդամները հոգևոր հովիվ Տ. Զենոն քահանա Բարսեղյանի գլխավորությամբ այցելեցին Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատուն: 
 

Այստեղ կազմակերպվել էր ամանորյա տոնական միջոցառում, որը սկսվեց Տեր հոր ողջույնի խոսքով և օրհնությամբ: Մանկատան սաների համար հյուրերը նվերներ էին պատրաստել, որոնք աշխույժ երգ ու պարից հետո Ձմեռ Պապի օգնությամբ բաժանվեցին նրանց: Երեխաներն էլ փորձում էին իրենց երգով ու ասմունքով շնորհակալություն հայտնել արդեն հարազատ մարդկանց:


Մանկատան ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրեն Իրինա Յաղուբյանը, չթաքցնելով ոգևորությունը, նշեց, որ Նոր տարվա օրերին հյուրեր շատ են ունենում, սակայն Եկեղեցին առանձնանում է իր պարբերաբար այցելություններով. «Ես շատ ուրախ եմ, որ երեխաներն այս կերպ կապվում մեր Եկեղեցու հետ: Նրանք շատ են ուրախանում նման հանդիպումներով, նրանք իրենց ուշադրության կենտրոնում են զգում, և շատերը, նույնիսկ, հանդիպումներից հետո քննարկում են, թե որքան լավ անցավ և հետաքրքրվում են, թե երբ է լինելու հաջորդը»:


Հրաժեշտը դարձյալ վերադառնալու խոստումով էր: Ս. Երորդություն եկեղեցու համայնքը սիրով որդեգրել է մանկատան` «Եղեք մեզ հետ, դարձեք մեր ընկերը» կարգախոսը:


Հռիփսիմե Գալստյան

  • 2015-12-21
×