Դեկտեմբերի 21-ին Երևանի Կամերային երաժշտության տանը ԱՀԹ «Զանգակներ» համախումբը հիմնադրման 10-ամյակի առթիվ, Մշակույթի նախարարության աջակցությամբ, հանդես եկավ հոբելյանական համերգով:
«Զանգակներ» համախումբը (գեղ. ղեկավար Շահեն Քեշիշյան) ներայացրեց ստեղծագործություններ Կոմիտասի աշխարհիկ երգերից և արևմտաեվրոպական հեղինակներից:
Համերգի կայացմանն աջակցել են նաև «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, Գազանճյան «Ակուստիկա» ընկերությունը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, ինչպես նաև՝ Լիլիթ և Սոնա Ֆրանգուլյանները, Անի Հովակինը:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին