Միջազգային երգի մրցույթների դափնեկիրների համերգ Մարինյան թատրոնում

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Միջազգային երգի մրցույթների դափնեկիրների համերգ Մարինյան թատրոնում

Միջազգային երգի մրցույթների դափնեկիրների համերգ Մարինյան թատրոնում

Հունվարի 12-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Հովհաննես սարկավագ Ներսիսյանը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի Մարինյան թատրոնում կայացած «Միջազգային երգի մրցույթների դափնեկիրներ» համերգին: Համերգը տեղի է ունեցել Մ.Պ.Մուսերսկիի անվան դահլիճում, որին մասնակցել է 3 երգիչ: Հայաստանը ներկայացնող Հովհաննես սարկավագը կատարել է 6 ստեղծագործություն՝ 2 ռոմանս և 4 օպերային արիա: Այդ թվում նաև Արմեն Տիգրանյանի Դավիթ Բեկ օպերայից Դավիթ Բեկի արիան:


Մարինյան թատրոնում մինչ այս Հայաստանից ելույթ են ունեցել օպերային 3 երգիչ՝ ՀՀ ժողովրդական արտիստ և Լիտվայի Հանրապետության ժող. արտիստ Գեղամ Գրիգորյայնը, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը, օպերային թատրոնի մեներգիչ Հավհաննես Այվազյանը:


Հովհաննես սարկավագը 2013թվականի ՀՀ նախագահական մրցույթի մրցանակակիր է, Մարիա Բիեշուի անվան միջ. մրցույթի դափնեկիր.(Մոլդովա, Կիշինև, 2013թ), «Օպերան առանց սահմանների» երիտասարդ օպերային երգիչների միջ. մրցույթի դափնեկիր (ՌԴ, Կրասնոդար, 2014թ.) և «Ռիմսկի-Կորսակով»-ի անվան միջ. մրցույթի դափնեկիր (առաջին մրցանակ, ՌԴ. Տիխվին,2015թ.): Այժմ սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրայի առաջին կուրսում՝ ՀՀ վաստակավոր արտիստ, դոց. Գևորգ Հակոբյանի դասարանում:
 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2016-01-12
×