Սուրբ Սարգսին նվիրված քայլերթ

Սուրբ Սարգսին նվիրված քայլերթ

Հունվարի 23-ին` հավարտ Ս. Պատարագի, ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց մեկնարկեց ավանդական բազմահազարանոց խաչերթը՝ «Սիրո ուժն է անհաղթ» կարգախոսով: Խաչերթի սկզբում թեմի քահանայից դասը և երիտասարդաց միության անդամները խաչվառներով ու խաչով թափոր էին կազմել, որն առաջնորդում էր ԱՀԹ առաջնորդական փոխանոդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Երթին մասնակցում էին զինվորներ, Ոստիկանական ակադեմիայի ու տարբեր բուհերի ուսանողներ, հասարական ու քաղաքական կազմակերպություններ, եկեղեցիների համայնքների անդամներ, «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաներ, Երևանի վարչական շրջանների ներկայացուցիչներ և այլն:


Քայլերթի մասնակիցներն անցան Մ. Մաշտոց և Բաղրամյան պողոտաներով մինչև Սիրահարների պուրակ: Տոնական ոգի էին ներշնչում զինվորական փողային նվագախումբը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու ՀԲԸՄ Հայորդաց տան թմբկահարների խումբը:


Սիրահարների այգում Խաչերթի մասնակիցները միացան տոնական համերգային ծրագրին, որը համեմված էր ազգային երգ ու պարով: Համերգին մասնակցում էին ԱՀԹ «Ծաղկազարդ» համախումբը, «Արարատ» երգչախումբը, «Վարք հայոց» ազգային երգի-պարի խումբը, սիրված ու սպասված երգիչներ Աննա Խաչատրյանը, Արսեն Գրիգորյանը` Մրո, Ռուբեն Սասունցին, Էրիկը, Սոնա Ռուբենյանը, Սարո Թովմասյանը:
 

Արարատյան Հայրպետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-01-23
×