Բանակի տոնը զորամասում

Բանակի տոնը զորամասում

Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի տոնի առթիվ, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Թաթուլ քահանա Գասպարյանի և երիտասարդաց միության հոգևոր հովիվ Տ. Երվանդ քահանա Բաբայանի գլխավորությամբ երիտասարդաց միության ու համայնքի անդամները մի խումբ երաժիշտների հետ այցելեցին Արարատի N զորամաս:


Քահանաներն այստեղ կատարեցին Տնօրհնեքի արարողություն: Զորամասի ակումբում հյուրերը զինվորներին ներկայացրին համերգային ծրագիր` հայրենասիրական երգերով ու ազգային պարերով:
 

Համայնքն այս զորամաս հաճախ է այցելում: Վերջին հանդիպումը դեկտեմբերին էր. Տեր հայրերը երիտասարդաց միության հետ տոնական նվերներով այցելել էին` շնորհավորելու զինվորների Ամանորն ու Ս. Ծնունդը:
 

Արարատյան Հայրապետական թմեի տեղեկատվական բաժին

  • 2016-01-28
×