Սիրելի´ հայորդիներ, շնորհավորում ենք հայոց հաղթական բանակի տոնը:
Մեր ազգային բանակն իր վաստակով ու հերոսական էջերով դարձել է շարունակողը Հայկյան ոգու, Վարդանանց արիության ու Սարդարապատի սխրագործության: Հատկապես այսօր դժվար է պատկերացնել մեր ժողովրդի և պետության խաղաղ արարումն առաց Հայոց բանակի:
Աղոթքում ենք, որ Աստված իր հոգատար ձեռքերում պահի մեր բոլոր զինվորներին: Թող հայ մայրերի աչքերը չոր մնան, հայ մանուկներն ապրեն երջանկության ու բարօրության մեջ: Ուստի մաղթում ենք, որ մեր բանակը գործի ու զորանա խաղաղ պայմաններում` խաղաղության մեջ պահելով մեր Երկիրը, մեր ժողովրդին ու ամուր պատվար լինի մեր պետականությանն ու մեր հավատքին:
Ջերմագին սիրով և օրհնությամբ՝
ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆa